«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ին ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես կորոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային՝ ստանալով երկու նախարարական պորտֆել, առաջարկելով Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։
Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Բայց թե որ նախարարություններն են պատրաստվում տալ ՀՅԴ-ին, դեռեւս հստակեցված չէ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում