Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսելով ՕԵԿ-ի կոլիցիայից դուրս գալու մասին նշեց, որ ինքը լավատեսորեն է տրմադրված այդ կուսակցության ապագայի նկատմամբ:
Ըստ Աշոտյանի` հայաստանյան քաղաքական կյանքում տեղ գտած վերջին իրադարաձությունները հանրահայտ են.
«Տիգրան Սարգսյանի՝ շատերի համար անակնկալ հրաժարականը, նոր կառավարության ձևավորման շուրջ տարվող բանակցությունները, ՕԵԿ որոշումը՝ դուրս գալ իշխող կոալիցիայից և, անշուշտ, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը կարելի է համարել քաղաքական «ռեստարտ» են ու խոսում են այն հանգամանքի մասին, որ «Քաղաքական կյանքի «ջոյստիկը» Հայաստանի հանրապետական կուսակցության ձեռքում է»- փաստում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալոով իշխող կոալիցիայից դուրս գալու` «Օրինաց երկիր» կուսակցության որոշմանը` Աշոտյանն ասաց.
«Ես բոլոր դեպքերում կողմնակից եմ քաղաքական ապահարզանին, եւ կարծում եմ, որ փոխադարձ հարգանքը ամեն դեպքում համատեղ ապրած տարիների հանդեպ պետք է պահպանել, ուստի ես հաջողություն եմ մաղթում ՕԵԿ-ին, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում նաեւ կրթության ոլորտում ցուցաբերած նախաձեռնությունների համար, եւ կարծում եմ, որ ՀՀԿ-ն ի վիճակի է քաղաքական զարգացումներ ապահովել՝ ունենալով խորհրդարանական մեծամասնություն եւ իր կողմից ձեւավորվելիք Կառավարություն»:
Իսկ այն հարցին, թե արդյոք մտորելու տեղիք չի տալիս, որ անգամ ՕԵԿ-ն է լքում ՀՀԿ-ին, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Անգամ ՕԵԿ-ը ինչ է նշանակում, ոնց որ ՕԵԿ-ին կպար, ոչ թե ՀՀԿ-ին»: