«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ այժմ ժողովրդի մոտ չմարի պայքարելու ոգին» - նշում պարտադիր կուտակայինի համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:
ԴԵՄ ԵՄ-ն այժմ իրազեկման ակցիա է անցկացնում Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, որի մեկնարկը տրվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից:
ԴԵՄ ԵՄ-ի անդամները տեղեկացնում էին բնակիչներին, որ այլևս իրենց աշխատավարձից որևէ պահում կատարելու իրավունք չունեն, հիշեցնում, որ այժմ 70-80 գործատու որևէ պահում չեն կատարում իրենց աշխատողների աշխատավարձերից, քանի որ ՍԴ որոշման վեցերորդ կետի համաձայն՝ աշխատողների կամքին հակառակ որևէ պահում չեն կարող անել:


