Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թնկյանն ու ռեժիսոր Ատոմ Էգոյանն այսօր բաց նամակներոց դիմել են Թուրք ժողովրդին: Նամակները տպագրվել էն «Ակոս» պարբերականում եւ կայքում: Երկու նամակներն էլ նույն բովանադակությունն ունեն եւ երկուսն էլ բարձրաձայնում են խնդիր, որի մասին պարտավոր է բարձրաձայնել մեզանից յուրաքանչյուրը: 

Ապրիլի 24-ին կատարված ոճրագործության ճանաչումն են պահաջում երկու արվեստագետներն իրենց նամակներում:

Սերժ Թանկյանը գրում է՝ «Թուրքիան չափազանց կարևոր է ինձ համար ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ էն ծնվել իմ նախնիները, այլ նաև այն պատճառով, որ իմ ամբողջ ազգը սկիզբ է առել այն հողում, որն իրենցից խլել են ոչ թե պատերազմելով կամ փոփոխելով սահմանները, այլ իթոիհաթի կառավարության դաժան հրամանների արդյունքում: 

Ի՞նչ նշանակություն ունի այս ամենը մեզ համար այսօր: Ամեն ինչ չափազանց պարզ է: Հայերը չեն ցանկանում վիճել Թուրքիայի հետ կամ ստեղծել ռասայական զատում, մենք պարզապես ցանկանում ենք արդարության հասնել, որպեսզի բոլորս կարողանանք հաղթահարել պատմական այն ցավը, որը լարվածություն է առաջացնում մեր հարաբերություններում

Գիտե՞ք արդյոք, թե ինչպես են իրենց զգում հայերը: Թե որքա՞ն ցավալի փորձություն է դա: Բավական չէ՞ արդյոք, որ ես պատմության մեջ տեղի ունեցած զարհուրելի ողբերգությունը վերապրած մարդկանց թոռ եմ: Արդյո՞ք արդարության հասնելու համար պետք է պայքարեմ ամբողջ աշխարհում տարվող քարոզչության դեմ»

«Ցանկանում եմ ձեզ, Թուրքիայի իմ սիրելի ժողովուրդ, որ դուք հիրավի գտնեք ինքներդ ձեզ», եզրափակում է «Ակոս» հայալեզու թերթում ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի հրապարակված բաց նամակը:

 

Ատոմ Էգոյանն էլ հոգնել է իր իսկ զայրույթից: Այսպես է սկսոիմ ռեժիսորն իր նամակն ու մանրամասնում՝

«Ես միշտ մտածում էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ձեզ ինձ պես կզգայիք: Կմտածեիք, որ արդեն բավական է, եւ ժամանակն է առաջ շարժվելու:Մենք հիշելու խոստում ենք տվել, եւ ոճիրը դեռեւս թարմ վերք է այն հողում, որտեղ իրագործվել է: Ես հոգնել եմ ձեր կառավարության կատաղի ժխտումից, հոգնել եմ առաջ շարժվելու անկարողությունից: 

Այսօր ձեզնից միայն խնդրում եմ, որ անեք այն, ինչ ձեզնից հասնում է. հարց ուղղեք ձեր կառավարությանը շարժառիթների մասին եւ ընդվզեք այս անսովոր մարտահրավերին ընդառաջ»- գրում է Էգոյանը: