The Washington Times-ը հոդված է հրապարակել, որտեղ գրված է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը մի ժամանակ ՌԴ հայտնի առաջնորդներից էր, այժմ քաղաքական տեսանկյունից «մահացած քայլող մարդ է», քանի որ իր նախկին ուսուցիչը` նախագահ Վլադիմիր Պուտինը, թուլացրել է վարչապետի դիրքերը: Դա առիթ է հանդիսացել, որպեսզի շատերը մտածեն, որ Պուտինը մտադիր է թողնել իր հեղափոխական պրոտեժեին:

Մեդվեդևը եղել է Պուտինի գործընկերը, սակայն հոդվածի հեղինակը գտնում է, որ նրանց «սիրավեպն» ավարտվել է Պուտինի` 2008-2012 թթ. և մայիսին կրկին նախագահ դառնալուց հետո:

Պուտինը չեղյալ է հայտարարում Մեդվեդևի բարեփոխումները, զրպարտությունը կրկին հանցանք դարձնում և Կրեմլին է տալիս ՌԴ նահանգապետերի ընտրությունների վերահսկողությունը: Իսկ մինչ այդ Պուտինի կողմնակից և իշխանությանը ենթարկվող ԶԼՄ-ը չեն անդրադառնում Մեդվեդևին կամ էլ վատ պատմություններ են գրում նրա մասին:

Հոդվածի հեղինակի կարծիքով Մեդվեդևին սպասվում է պաշտոնանկություն:

«Պարոն Պուտինն արդեն լուծել է Մեդվեդևի խնդիրը: Այժմ ընդհամենը ժամանակի խնդիր է: Մեդվեդևին պաշտոնանկ կանեն այն ժամանակ, երբ Պուտինին ձեռնտու կլինի»,- ասել է գրող Անդրեյ Պիոնտկովսկի:  Carnegie Moscow Center-ի ներկայացուցիչը այս կապակցությամբ հայտնել է, որ «Մեդվեդևը մահացած քայլող մարդ է»:

Հոդվածի հեղինակը նշում է, որ 2008 թվականին, երբ Պուտինը նախագահ ընտրվեց, նա հայտարարեց, որ ազատությունն ավելի լավ է: Այդպիսով նա ոգևորել է նրանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ կատարել:

Սակայն հեղինակը նշում է, որ պուտինի համար Մեդվեդևը շատ անկախ եղավ: Խոսակցություններ են շրջանառվում, որ Պուտինը վարչապետի պաշտոնում կարող է նշանակել Սերգեյ Շոյգուին:

Պուտինի զայրույթի պատճառն այն է, որ նախագահի կարծիքով վարչապետի բարեփոխումներն առաջացրել են հակապուտինյան շարժում:

Վերլուծաբանների կարծիքով Մեդվեդևի պաշտոնանկությունը կօգնի մեկուսացնել քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների բարձրաստիճան աջակիցներին: