Քրք Քրքորյանը, որը երկար տարիներ համարվել է Forbes –ում առաջին աեմնահարուստ գործարարը, որն ունի հայկական արմատներ, իր տեղը զիջել է Ռուսաստանում մեծ գործունեություն ծավալած Սամվել Կարապետյանին: Այդ մասին վկայում է մեծահարուստների ամենամյա ցուցակը, որը հրապարակում է Forbes-ը:
Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի հյուսիսում գտնվող Տաշիր քաղաքում, որի անվամբ էլ կոչվել է Սամվել Կարապետյանի ընկերությունը: Ըստ Forbes-ի հաշվարկների` նրա կարողությունը կազմում է 3,8 միլիարդ դոլար, որը 2,4-ով բարձր է անցած տարվա ցուցանիշից` 1, 6 միլիարդ դոլար: Նրա ունեցվածքը մի փոքր ավելի շատ է, քան ՀՀ պետբյուջեն:
Ամերիկացի գործարար Քրք Քրքորյանի ունեցվածքը Forbes-ը գնահատել է 3,3 միլիարդ դոլար` մեկ տարվա ընթացքում փոփոխություններ չնկատելով:
Չնայած իր ստաբիլ ֆինանսական վիճակին, Քրք Քրքորյանը հասցրել է մեկ տարվա ընթացքում 2 անգամ ամուսնանալ և բաժանվել:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Քրքորյանի ունեցվածքը գնահատվել է 11,2 միլիարդ դոլար:
Նշենք, որ Forbes-ում բացի Սամվել Կարապետյանից և Քրք Քրքորյանից հայտնվել են նաև Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ Սարկիսովը և Սերգեյ Սարկիսովը, որոնք բոլորն էլ իրենց գործունեությունը ծավալում են ՌԴ-ում: