ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտորղար Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից:

Այս մասին վերջինս հայտնեց լրագրողների հետ ասուլիսի ընթացքում և հավելեց, որ իր հրաժարականը կապված է քաղաքական վերջին զարգացումների հետ:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ կոլաիցիա կազմից դուրս գալու համար կա դրդապատճ, որոնք հետևյալն են.

«Առաջինը՝ դա ՀՀ նախագահի հայտարարությունն է սահանադրական բարեփոխումների նիստում, որով նա հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում առաջադրվել ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնում:

Երկրորդ դրդապատճառը.սահմանադրական բարեփոխումների փաստը:

Երրորդը.Պարտադիր կուտակային կենսթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական ճանաչելը:

Չորրորդը. Կառավարության հրաժարականը և հինգերորդը՝ նոր վարչապետի նշանակումը»,-թվարկեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Վերջինս հայտնեց, որ այս հինգ փաստերը կարևոր գործոններ են, որոնց պատճառավ էլ կոալիցիայի մաս չկազմեց: