Բազմիցս ներկայացնելով հասարակության լայն շերտերի պահանջներն արդեն ՀՀ նախկին կառավարությանը՝ հարկ ենք համարում այս անգամ ևս ներկայացնել մեր պահանջները ձևավորվող կառավարությանը՝ միաժամանակ հորդորելով վերջինիս գտնվել խելամիտ, չկրկնել նախորդ Կառավարության գործելաոճն ու թույլ տված սխալները, չգործել ի հակառակ ժողովրդի կամքի և ՀՀ Սահմանադրության ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման։
Հուսով ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման շուտափույթ կատարումը ՀՀ կառավարության կողմից կընկալվի ոչ թե «քաղաքական կամքի դրսևորման», այլ բացառապես բարձր իրավագիտակցության տեսանկյունից, քանզի այն այլևս գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ, որի չկատարումը կարող է հանգեցնել համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության։
Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրական դատարանի 02․04․2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշման 6-րդ կետի պահանջի, անհապաղ ձեռնարկել հետևյալ քայլերն ամբողջությամբ, այլ ոչ թե մասնակիորեն․ Շարունակություն


