ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ կառավարության հրաժարականը հիմնավորված էր, ավելին՝ նույնիսկ ուշացած:
«Կառավարությունը պետք է գործեր ավելի ագրեսիվ, այդ կառավարությունը գործել է, բայց իր առջև դրված բոլոր խնդիրները չի լուծել և այդ փոփոխությունը իհարկե անհրաժեշտ էր»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչ կարող է ասել նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանի հետ ունենք հաատեղ աշխատանքի անցած ճանապարհ, մենք հաջողություն ենք մաղթում նրան, թե ինչպիսին կլինի նոր կառավարության գործունեությունը՝ ժամանակը ցույց կտա, մենք չենք խանգարելու նոր կառավարությանը, մենք կսպասենք»: