«Հեռանալիս երախտիքի խոսք է պետք ասել, հաջորդ շաբաթ կլքեմ իմ աշխատասենյակը, նախագահի հետ կհանդիպեմ և պաշտոնապես հրաժարականս կներկայացնեմ»: Արթուր Բաղդասարյանը հերքեց խոսակցություններն այն մասին, թե հասցրել է առանձնատներ կառուցել: Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պաշտոնից հեռանալուց հետո նա իր ընտանիքի հետ միասին հեռանալու է ծառայողական առանձնատնից.
«Հաջորդ շաբաթ ես իմ վեց հոգանոց ընտանիքի անդամների հետ տեղափոխվելու եմ մեր երեք սենյականոց բնակարան: Ոչ թե դղյակ կկառուցեմ, այլ փոքրիկ տուն կկառուցեմ և կվայելեմ ազատությունս»:
Խոսելով իր բիզնեսների մասին` Բաղդասարյանն ասաց. «Ինձ պատկանում է միայն «Հայասի գրուպ» ընկերությունը, դրանից բացի ես ուրիշ բիզնես չունեմ, այն էլ կառուցելու համար ես խոշոր վարկեր եմ վերցրել, ամեն ինչ զրոյից եմ սկսել, քարը քարի վրա դնելով եմ այն կառուցել, ընկերներից աջակցությամբ, մենք ոչ ոքի չենք թալանել: Իսկ ինչպե՞ս պետք է ապրեի, եթե բիզնես չհիմնեի։ Այդ ժամանակ ինձ հարց չէիք տա, թե ինչպե՞ս եք ապրում 250 հազար դրամ աշխատավարձով»,- ասաց Բաղդասարյանը, սակայն անմիջապես փորձեց շտկել ասածը՝ ավելացնելով, թե ինչպե՞ս են մարդիկ Հայաստանում ապրում ստանալով այդչափ աշխատավարձ։


