Այսօր կեսօրին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ԳՄ նիստ է հրավիրվել, որտեղ իշխանական էլիտան կքննարկի կառավարության և ԱԺ թափուր պորտֆելների հարցը: Նշենք, որ նիստը հետաձվել էր, որովհետև ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնել էր Չեխիա:
Նշենք նաև, որ մամուլում և լրատվական կայքերում շաբաթներ շարունակ քննարկվում էր ԱԺ նախագահի մի քանի անուն՝ Կարեն Կարապետյան, Գալուստ Սահակյան: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի գրասենյակից մի քանի անգամ հանդես եկան հայտարարությամբ, ըստ, որի Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահ դառնալու ցանկություն չունի: