ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «Երևան» հեռուստաընկերությունն է ձեռք բերել:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:
Վերջինս նշեց, որ տևական բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը:
«Հեռուստաընկերությունը կարդիականացվի ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև նշեմ, որ հեռուստաընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը»,-ասաց Արթուր Միսակյանը:


