Այսօր Ազգային Ժողովի նիստին ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ ՀՀԿ -ն ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել ՀՀԿ խմբկացության ղեկավար Գալուստ Սահակյանին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական ողջունեց այդ թեկնածությունը.

«Կենացները քաղցրանում են, էլի կա՞ առաջադրվող»,-ասաց Շարմազանովը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքնառաջադրվում է ԱԺ նախագահի պաշտոնի համար:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում քննարկել են եւ որոշել ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել Ռուբեն Հակոբյանին:

Երեքի թեկնածությունն էլ ընդունված է: