Բրիթնի Սփիրսը և Ջեյսոն Թրոուիքը բաժանվել են: Գրում է Daily Mail պարբերականը:
Ինչպես հայտնում են, զույգը քնում է տարբեր սենյակներում, իսկ նրանց սերը վերածվել է ընկերության:
“Ես և Ջեյսոնը որոշել ենք բաժանվել: Ես պաշտում եմ նրան և մենք լավ ընկերներ կմնանք”,- ասել է Բրիթնի Սփիրսը:
“Քանի որ այս գլուխը ավարտված է, մեզ համար նորն է սկսվում: Ես շատ սիրում եմ Բրիթնիին և նրա տղաներին և մենք միշտ մոտ ընկերներ կլինենք”,- ավելացրել է Ջեյսոն Թրոուիքը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին նրանք հայտարարել էին իրենց նշանդրեքի մասին: