Երեկ ընդհատված Ազգային Ժողովի  նիստն այսօր մեկնարկեց  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկմամբ: 

Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե իրենք կողմ են քվեարկելու ներկայացված նախագծին: Նախագիծն ընդունվեց 96 կողմ, 15 դեմ և 4 ձեռնպահ ձայներով: