101 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Վերջինս ամբիոնից ելույթ ունելով, շնորհակալություն հայտնեց ՀՀԿ խմբակցությունից, ՀՀ նախագահից՝ ԱԺ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար:

«Շնորհակալություն եմ հայտնում նաև ԲՀԿ և ՕԵԿ խմբակցություններից՝ ընտրություններին մասնակցելու համար, շնորհակալություն նաև այն խմբակցություններին, որոնք չմասնակցեցին ընտրություններին»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Վերջինս հայտնեց, որ ինքն ազնիվ ձևով է գնահատում իրավիճակը և սիրում է պայքարել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նախագահին հրավիրեց զբաղեցնել իր տեղը՝ ԱԺ նախագահի աթոռին:

Նշենք, որ ԱԺ նախագահի մյուս թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանը ստացել էր 3 կողմ, 101 դեմ ձայն: