«Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը կրկին նշանակվելու է իր վաղեմի պաշտոնին։ Բանն այն է, որ Երվանդ Զախարյանի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակելուց հետո այդ պաշտոնը թափուր է մնալու։
Բայց թե որքանով է իրական դառնալու այդ նշանակումը, ցույց կտա ժամանակը, քանի որ երեկ շրջանառության մեջ դրվեց ևս մեկ հավանական թեկնածուի՝ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի անունը։ Մարտին Սարգսյանի թեկնածությունը հավանական է համարվում այնքանով, որ վերջինս վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ ընկերն է»,–գրում է թերթը։
Ո՞վ կփոխարինի Երվանդ Զախարյանին. «Ժողովուրդ»
