Այսօր երգչուհին հայտարարեց քլիփմեյքերների համար նախատեսված մրցույթի հաղթողի անունը:
«Բարի երեկո, իմ սիրելիներ, հենց նոր մի փոքր շունչ քաշեցի իմ լարված օրվանից հետո ու հասկացա, որ արդեն ուք կատարել եք ձեր ընտրությունը :-) Եւ ահա,մրցույթի հաղթողն է ՌՈԲԵՐՏ ՓԱՇԻԿՅԱՆԸ: Շնորհավորում եմ նրան))))) Այսօրվանից հենց նրա աշխատանքն է հայտնվելու հեռուստաեթերներում: Իսկ մյուս մասնակիցներին ցանկանում եմ եմ ասել, որ դուք ինձ համար նույնպես հաղթողներ եք. ես համարում եմ, որ իմ «Քեզ խաբել եմ» երգը ունի նվազագույնը 5 տեսահոլովակ: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ավելի գունեղ է դարձնելու հայկական քլիփմեյքերական դաշտը,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողին սպասվում է դրամական պարգեւ՝ 1 մլն դրամ, LilithovHovhannisayn online shop-ի կաղմից: