«Վաղը Թոխմախի գերեզմանատանը կարող ենք թաղում կազմակերպել և սպասել նոր ընդդիմության ձևավորմանը»-այսպես է կարծում թատերագետ Լևոն Մութաֆյանն ով այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց նոր ձևավորվող կառավարության և խորհրդարանական ոչ իշխանական ուժերի մասին:

Ըստ բանախոսի մենք այժմ գործ ունենք մեծ թատերաբեմի հետ:

«Պարզվեց, որ ոչ իշխանական ուժերի պայքարը ոչ թե գաղափարների շուրջ էր, այլ դա Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելու պայքար էր: Ցավոք, մեր քաղաքական դաշտում իշխանական պրոյեկտները շատ են, նույնիսկ ենթադրություն ունեմ, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը ևս իշխանական է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու Մաքսային միությանն անդամակցելու հարցից»- նշում է բանախոսը:

 Թատերագետն ասաց, թե Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրեն ոչ թե կառավարողներ, այլ միլիոնատերերի ակումբ ձևավորելն է պետք, որովհետեւ ըստ թատերագետի ծերացող կառավարությունը ներկայումս ոչ մի լավ բանի հույս չի ներշնչում:

«Եթե ծրագրերը նույնն են ոչինչ էլ չի փոխվի, իսկ ներկայիս ծրագիրն ու գործելակերպը որդեգրել էր  էքս վարչապետ Տիգրան Սարգսյանը» -նշում է բանախոսը հավելելով՝ « նոր նշանակվողներից եւս չարժե ինչ որ բան սպասել նախկին կառավարության ցինիզմը նրանց վրա էլ է ծավալվում»: