ԱԺ նիստում շարունակվում է քննարկվել կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելությում նշեց, որ փաստորեն պարտադիրը շարունակում է մնալ պարտադիր:
«ՀՀ վարչապետը օգտագործելով իր հայտնի ճարպկությունը, փորձում է խաբս տալ հանրությանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը:
Ըստ պատգամավորի՝ Հովիկ Աբրահամյանի այդ որոշումից հետո ենթադրում ենք, որ օրենքը դե ֆակտո կասեցվում է:
«Քննարկման արդյունքում պարզվեց, որ Հովիկ Աբրահամյանի կուսակիցը, ԱԺ պատգամավորն ասում է, որ էս օրենքի փոփոխության արդյունքում կամավոր չի լինում, այսինքն պարտադիրը մնում է պարտադիր: Պարոն Հակոբյան, ձեր նշանակած վարչապետը մի բան ա ասում, դուք՝ մեկ այլ բան: Մի հատ կողմնորոշվեք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Աժ պատգամավորի խոսքերով, եթե օրենք եք ընդունում, ապա հանրությունը պետք է հասկանա, սակայն այս օրենքի հետ կապված հասարակությունը դեռ անոշորության մեջ է:
«Իրենք ասում են, որ եթե գործատուն գումարը փոխանցի կամ չփոխանցի, իրենք դրա համար տույժի չեն ենթարկի, բայց հարց է ծագում, եթե աշխատողը գործատուին ասում ա մի փոխանցի, որովհետև ՍԴ որոշում կա, գործատուն ասում ա պետք ա փոխանցեմ, ինչ պետք ա անի աշխատողը: Ըստ էությամբ զրկվում է իր իրավունքից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավորը իր ելութում նշեց, որ ստացվում է, որ կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, փորձում է կառավարություն և ժողովուրդ բանավեճը տեղափոխել գործատու-աշխատող հարաբերությունում:
«Սա կոչվում է քաղաքական խաբս»,-այսպես անվանեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ինչքան հարցրել են այս մասին, վերջինս ոչինչ չի ասել:
«Կամոյի դերում էր այսօր Արտեմ Ասատրյանը»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի ժողովուրդ, այս ինչ-որ ասում են, դա կապ չունի, աշխատողների աշխատավարձները պարտադիր պահվելու են: էն գործատուները, որոնք իշխանությունների հետ գործ ունեն, ապա պարտադիր պահելու են:Մեր պետական համակարգի ասածների, արածների մեջ կշիռ չկա, ժողովրդի լեզվով ասած՝ գոլ չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: