Քիչ առաջ Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քամին ամբողջովին պոկել և գետնին է տապալել Սևքարեցի Սաքոյին պատկանող թիվ 57 տան տանիքը:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Տանիքի պոկվելու հետևանքով տապալվել է նաև էլեկտրասյունը և նշված հատվածում ներկա պահին էլեկտրամատակարարումը խափանվել է:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ