Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է:
Տոնն առաջին անգամ նշվել է 1890 թվականին` Փարիզում, երբ Փարիզի Ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց միավորել միջազգային պրոլետարիատին: Խորհրդային միությունը աշխատավորների տոնը նշել է մեծ շուքով, տեղի էին ունենում շքերթներ, որին մասնակցում էին եւ աշխատավորները, եւ ղեկավարները: ԽՍՀՄ տարիներին մայիսի 1-ը պետական տոն էր:
Մայիսի 1-ն առանձնանում է նաև նրանով, որ այդ օրն աշխատավորների պահանջները ներկայացվում են իշխանություններին: Այն նշվում է հարյուրավոր երկրներում: Սկզբնավորման օրվանից՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը ոչ միայն տոնական է, այլեւ հանդիսանում է իրավունքների պաշտպանության, գործազրկության ու շահագործման վերացման օր։
Հայաստանում անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց որպես խորհրդային մնացուկ, սակայն ավելի ուշ մայիսի մեկը սկսեցին նշել որպես աշխատավորի օր: Օրը Հայաստանում ոչ աշխատանքային է:
Այսպիսով YerevanNews.am-ը առանձնացրել է մի քանի աֆորիզմ:
Գոյություն ունի ժամանակ աշխատելու համար և ժամանակ սիրելու համար: Ոչ մի այլ ժամանակ գոյություն չունի:
Կոկո Շանել
Գտեք մի բան, որը ձեզ դուր է գալիս, իսկ հետո գտեք մեկին, որը դրա համար ձեզ կվճարի։
Կետրին Ուայթհորն
Աշխատանքը անեծք է հարբեցողների համար:
Օսկար Ուայլդ
Աղքատը նա չէ ով ոչինչ չունի ,այն նա ով չի աշխատում
Մոնտեսքյո


