«Կառավարության նոր կաբինետի ձևավորումից հետո կսկսվի մարզպետների փոփոխությունը:

Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Մեր տեղեկություններով, վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի` փոզմիշ չլինելու համար։ Լուրեր կան, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փորձում է նշանակվել Կոտայքի մարզպետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։