Երեկ Վայոց Ձորի մարզի զորամասի զինծառայող է անհետացել:
Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, նախնական վարկածով՝ Վայոց ձորի մարզում գտնվող զորամասի զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանը կորել է նախօրեին։
Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում:
Այս պահին երկու վարկած են դիտարկում՝ զինծառայողը կարող էր մոլորվել կամ խեղդվել լճում: