Պարուհի Դոն Նոելը դատի է տվել հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսին, քանի որ վերջինս կոտրել է իր քիթը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ TMZ-ին հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել երաժշտական տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքի ընթացքում։
Փորձի ընթացքում երգչուհին պատահմամբ հարվածել է պարուհուն, ինչն էլ կոտրվածքի պատճառ է դարձել։ Այդ ձայնն, ըստ աղջկա, այնքան ուժգին է եղել, որ այն լսել են բոլոր ներկաները։ Երգչուհին ներողություն է խնդրել և շարունակել է փորձը։

Ավելի ուշ աղջիկը բուժօգնության է դիմել, և բժիշկներն ախտորոշել են միջնապատի կոտրվածք։

Դոնի խոսքով՝ երգչուհու գործակալները խոստացել են վճարել վիրահատության բոլոր ծախսերը, սակայն մի քանի ամիս անց աղջիկը մերժում է ստացել։ Այժմ Բրիթնի Սփիրսի դեմ գործը քննելու է Լոս Անջելեսի դատարանը։