Երկու սուզանավորդ մահացել է բելգիական Լեժ քաղաքում՝ փորձելով Ուրտ գետի վտանգավոր հատվածից դուրս հանել մի կարապի: Տղամարդիկ մահացել են տեղի հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էին ուղղաթիռով:
Սուզանավորդները գետի մոտ էին ժամանել տեղացիների ահազանգով, որոնք գետում նկատել էին ուժասպառ եղած թռչունին: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուրտ գետը հայտնի է իր ստորջրյա հոսքով և հորձանուտներով, որն էլ դարձել է սուզանավորդների մահվան պատճառը: Ինչպես հաղորդում են տեղի փրկարարները՝ արդյունքում թռչունին հնարավոր է եղել փրկել: