Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը անսպասելի ժամանեց «Երիտասարդական Կոնգրես» վերանվանված ՀԱԿ երիտասարդական միության համագումարին: Նա եկավ ընդմիջման պահին, երբ մասնակիցները ցանկանում էին դուրս գալ, տեսնելով առաջին նախագահին մասնակիցները սկսեցին ծափահարել ու վանկարկել՝ «Լեւոն, Լեւոն»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: