Մայիսի 11-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը: 
Աղբյուրի տվյալներով` մայիսի15-ին կլինի առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Նույն օրը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Լուսանկարը` armenianow.com-ի: