«Եվրատեսիլ-2014»-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ֆեյսբուքյան էջում կոչ է արվում բոլոր երկրպագուներին քվեարկել մեր երկրի օգտին. «Վերջապես եկավ երկար սպասված օրը: Եկեք քվեարկենք այսօր Հայաստանի օգտին և հաղթենք միասին: Ես գիտեմ` մենք միայնակ չենք»,- նշված է գրության մեջ:

Դիտեք մրցույթն առցանց այստեղ:

Հիշեցնենք` հենց հիմա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենում  «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի եզափակիչ փուլը: Մեր պատվիրակ Արամ MP3-ն իր Not Alone երգով հանդես է ունենցավ 7-րդ համարի ներքո: