Ռուբեն Ջաղինյանի` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ծանր են տարել:Գրում է Հրապարակը: Նրա հետ շատերն են առնչություն ունեցել և հիմնականում կարծում են, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, ուստի հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք սկսել են «ճամպրուկները հավաքել»: Ջաղինյանի ընտրությունը խոսում է նաև այն մասին, որ Հանրայինում ոչինչ չի փոխվելու` նա շարունակելու է պահպանել Ալիկ Հարությունյանի «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Գևորգ Ալթունյանը` նախագահականի անմիջական ղեկավարման ներքո: