Արտագաղթը մեր իրականությունում ընդվզումների դրսևորման ձև է: Կարծում է հոգեբան Ռուբեն Պողոսյան. «Այն, որ մարդիկ պետք է հեղափոխական ձևով դուրս գային և փողոցում քաղաքական գիտակցության իրենց դերը ստանձնեին, դրա փոխարեն արտագաղթում են: Այդ զայրույթը նրանց մեջ կա, բայց դա իրականացնում են արտագաղթի ձևով»,- YerevanNews.am-ին ասաց պարոն Պողոսյանը: 

Ամեն դեպքում նա դեմ է խնդիրների լուծման այս եղանակին. «Դա նշանակում է փախուստ ինքն իրենից, իսկ ինչո՞ւ է այդպես, պատասխանը շատ պարզ է` մենք միշտ գաղթելով ենք գոյատևել, այլ ոչ թե հեղափոխություն իրականացնել կամ էլ արյուն թափել մեր երկրի ներսում»: