«Ադրբեջան կատարած իմ այցելությունն ունի առանձնահատուկ կոնտեքստ, այն տեղի է ունենում Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին։ Ֆրանսիան աջակցում է երկրների տարածքային ամբողջականությունը և հակամարտության լուծումը տարածքային ամբողջականության հիմքի վրա»,- ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Ի դեպ, համաձայն «տարածքային ամբողջականության» սցենարի ԼՂՀ մի քանի շրջաններ պետք է վերադարձրվեն Ադրբեջանի վերահսկողությանը։

Օլանդը նաև հավելել է, որ մի քանի հարցեր խանգարում են կոնֆլիկտի հանգուցալուծմանը. «Իմ այցելությունները Հայաստան և Ադրբեջան՝ միտված են կարգավորլու այս հակամարտությունը։ Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք չենք կարող երկու երկրներից մեկին ընտրել։ Մենք առաջարկում ենք նորովի նայել այս հակամարտության կարգավորմանը»,- Ադրբեջանում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Այսօր նա արդեն Հայաստանում է։

Հայաստան, թե՞ Ադրբեջան. Ֆրանսիան չի կողմնորոշվում

«Ադրբեջան կատարած իմ այցելությունն ունի առանձնահատուկ կոնտեքստ, այն տեղի է ունենում Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին։ Ֆրանսիան աջակցում է երկրների տարածքային ամբողջականությունը, հակամարտության լուծումը պետք է լինի տարածքային ամբողջականության հիմքի վրա»,- ինչպես հայտնում ադրբեջանական լրատվամիջոցներն այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Ի դեպ, համաձայն «տարածքային ամբողջականության» սցենարի մի քանի շրջաններ պետք է վերադարձրվեն Ադրբեջանի վերահսկողությանը։

Օլանդը նաև հավելել է, որ մի քանի հարցեր այդպես էլ խանգարում են կոնֆլիկտի հանգուցալուծմանը. «Իմ այցելությունները Հայաստան և Ադրբեջան՝ միտված են կարգավորլու այս հակամարտությունը։ Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք չենք կարող երկու երկրներից մեկին ընտրել։ Մենք առաջարկում ենք նորովի նայել այս հակամարտության կարգավորմանը»,- Ադրբեջանում ասել է Ֆրանսիայի նախագահը։ Այսօր նա արդեն Հայաստանում է։