Երեկ Դոնեցկում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով այս շրջանը իրեն հռչակել է ինքնիշխան պետություն: «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» ժամանակավոր կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը նշել է, որ ԴԺՀ-ն դիմում է ՌԴ իշխանություններին՝ խնդրելով քննարկել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցը:

«Մենք՝ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ժողովուրդը, մայիսի 11-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում և հիմնվելով ԴԺՀ ինքնիշխանության վրա, հայտարարում ենք, որ այսուհետ ԴԺՀ-ն ինքնիշխան պետություն է: Ելնելով «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի կամարտահայտությունից և պատմական արդարության վերականգնման համար խնդրում ենք Ռուսաստանի դաշնությունից քննարկել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ՌԴ կազմում ընդգրկման հարցը»,-ասել է Պուշիլինը: