Համացանցում հայտնվել է «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրստի լուսանկարը, որտեղ նա ձեռքում պահում է դիմահարդարված Վլադիմիր Պուտինի նկարով պաստառը՝ «Սիրով Ռուսաստանի համար» մակագրությամբ: Այս մասին փոխանցում է Ivona.bigmir.net-ը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահը չի ճանաչում սեռական փոքրամասնությունների իրավունքները: Կայքը հավելում է` Եվրատեսիլի քվեարկությունից հետո լրագրողները հարցրել են Կոնչիտային, թե ինչ կասեր ՌԴ նախագահին, որին ի պատասխան մորուքավոր արտիստուհին նշել էր. «Չգիտեմ` նայում է նա, սակայն եթե դա այդպես է, ապա կարծում եմ, որ կասեի` մենք անհաղթահարելի ենք»: