«Իրավունք» թերթը տեղեկություն ունի, որ ապրիլի 26-ին ԱՄՆ-ում մեծ շուքով նշվել է օրենքով գող Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» ծննդյան տարեդարձը: Թերթը փոխանցում է, որ գողի ծննդյան տարեդարձին ներկա են եղել հայտնի երգիչներ և քաղաքական գործիչներ «Հայաստանից հրավիրված են եղել Թաթա Սիմոնյանը, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն և այլ աստղեր: Իսկ միջոցառման քաղաքական աստղը, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, եղել է ներկայումս ԱՄՆ-ում սովորող և բնակվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ոչ միայն չի մերժել հայտնի հեղինակության հրավերը, այլև մի լավ ուրախացել ու լիաթոք քեֆ է
արել»։
Մանրամասներն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` անցյալ տարի տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ փոխանցեցին, որ սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո): Մինչ այդ նրան Նյու Յորքի Դաշնային դատարանն դատապարտել էր 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի` Ղազարյանը
պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3
տարի մնա իրավապահների հսկողության տակ: