Թերթն իր այսօրվա համարում գրել է. «Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել: Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել: Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Ըստ ամենայնի, կոշիկի ծագման աղբյուրը այդ բնակարաններից մեկն է»,- նշվում է թերթի համարում: «ՀԺ»-ն հղում տալով սեփական աղբյուրներին հայտնում է` «Գասպարյանն արագ հեռացել է դեպքի վայրից, որից հետո տասնյակ օպերատիվ աշխատողներ լցվել են այդ տարածք և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացրել կոշիկի ծագման աղբյուր հանդիսացած շենքում»: Սակայն, ըստ պարբերականի տեղեկությունների, ոստիկաններին որևէ բան չի հաղոդվել պարզել։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` Panorama.am-ի