Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստով կսկսի քննարկել Հայաստանի նոր կազմավորված կառավարության ծրագրի նախագիծը։ Կառավարության ծրագիրն արդեն զետեղված է գերատեսչության կայքում։

Ծրագրի նախաբանում նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ.-ի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները»:

Ի դեպ, երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագծի վերջին քննարկումների լուսանկարը, այն՝ ստորև։