«Մեր ունեցած նախագահական չորս ընտրություններից այս մեկը տարբերվում էր: Սովորաբար ընտրություններից հետո հավաքվում են լիդերի շուրջը, իսկ այս ընտրություններում չի ճանաչվել լիդեր: Ր. Հովհաննիսյանի հավաքած ձայները չի ընդունվում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Էդուարդ Անտինյանը:

«Ր. Հովհաննիսյանի քայլերը չեմ համարում սխալ, նա քարորզարշավը ճիշտ է տանում, հետընտրական զարգացումները նույնպես, բայց հանգամանքները այնպես ստացվեց, որ նա չդարձավ նախագահ»,-ասաց քաղաքագետը:
Վերջինս հավելեց, որ մեր ընտրությունները միջազգային ուժերի կենտրոնում են և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արտահայտեցին իրենց վերաբերմունքը:

«Նախ Ռուսաստանը մտադրություն չուներ փոփոխություն անել ընտրություններում, նրան ձեռնտու էր գործող նախագահը: ԱՄՆ-ի համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի կարգավորումը: ԱՄՆ-ն չի ուղղորդի Հայաստանին փոխել ընտրությունները»,-ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ վարչական մեքենան Ր. Հովհաննիսյանին գործընկեր չի համարում:

«Ր. Հովհաննիսյանի կողքին չեն կանգնի նաև Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանցից ոչ ոք «սրբազան պատերազմ» չեն հայտարարի նախագահ Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց քաղաքագետը:
Է. Անտինյանը կարծիք հայտնեց, որ եթե ընդդիմությունը տեսնում է , որ պարտվել է, ուրեմն չպետք է շարունակի պայքարը: Նա համոզված է, որ եթե Ր. Հովհաննիսյանը չընտրվեց հիմա, չի ընտրվի նաև 2018 թ-ի նախագահական ընտրություններում: