Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարդացի Գարեգին Նժդեհի դերակատարի հարցազրույցն ու փշաքաղվեցի….
Ցավում եմ, բայց, իսկը` սերիալի դերասան: Դերասանից նման գռեհիկ պահվածք չէի սպասում. «քննադատների գյամեր պետք է քաշել», «քննադատությունը դավաճանություն եւ սրբապղծություն է…», «հայոց պատմության դեմ է…» «քննադատներին հրավիրում եմ սահման, որն իրենց եղբայրենրի` թուրքերի եւ ադրբեջանցիների հետ հանդիպեն, տեսնեմ` ոնց են իրենց եղբայրներին դիմավորում…»: Չեմ հավատում, որ նման ներքնաշխարհով մարդը կարողանա դերը լավ խաղալ… Այ, խուլիգանի դեր, միգուցե, լավ խաղա: Ֆիլմը չեմ տեսել, ու առավել քան համոզվում եմ, որ մեծ հավանականությամբ` նայելու բան չէ միայն գլխավոր հերոսի դերակատարի ներքնաշխարհի ու մտահորիզոնի պատճառով: Եւ վերջինը. պետք չէ մանյովրել, թե մեծ հերոս Գարեգին Նժդեհին են քննադատում: Քննադատում են ֆիլմը, սցենարը, դերասանին ու նրա խաղը: Եթե Նժդեհի անվան տակ թաքնվող դերասանին չի կարելի քննադատել, ուրեմն չի կարելի քննադատել նաեւ այդ նույն անունի տակ թաքնվող, հայրենիքը կեղծող ու թալանող ՀՀԿ-ականին ու պաշտոնյային: Հետեւաբար, պետք չէ թաքնվել Նժդեհի թիկունքում ու պարտադրել, որ մարդիկ կարծիք չհայտնեն Նժդեհի անվան տակ թաքնվողների մասին»: