«Ոչ մեկ չի կասկածում, որ ընտրությունները կեղծվել են»-այս  կարծիքին է  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նախին պատգամավորի գնահատականն այն է, որ շատ քչերն էին սպասում հետընտրական նման զարգացումների: Իշախանությունները կարծում էին, որ 2008 թվականից հետո ժողովուրդը նորից չի պայքարի իր քվեի համար:

«Լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժի պայմանավորավածությունների ճանապարհը, քանի որ պայմանավորվածությունների արդյունքում ֆուտբոլոյին բառապաշարով «գնդակը» կլինի իշխանության դաշտում»,-ասաց Ալավերդյանը:

Ըստ նրա, ժողովուրդը չի ցանկանում հերթական հիասթափությունն ապրել:  Ալավերդյանը չի կիսում այն քաղաքական գործիչների գնահատականները, որոնք ասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անորոշության ճանապարհով է գնում և քաղաքական հստակ  որոշումներ չունի.

«Այդ անորոշության մեջ է հստակ ճամանապարհը, դրա մեջ կա խարդավանք»,- ասաց Ալավերդյանը և ավելացրեց, որ եթե լիներ հստակ քաղաքական  ճանապարհ, դրա դեմ էլ կմշակվեր հստակ պայքարի ձև:

 «Հստակ պետք է հասկանանք, որ իշխանությունից պահանջվում է հստակեցում: Այս լարվածությունից հրաժարվելը նրանց ավելի մեծ պատիվ է բերելու»,-նշեց Ալավերդյանը:

Վերադառնալով կրկին Մարտի 1-ի դեպքերին, ըստ Ալավարդյանի, այդ օրվա չարաբաստիկ դեպքեը կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո, երբ նոր քաղաքական ուժերը կղեկավարեն մեր պետությունը:

«Ես երբեք չեմ ների այն մարդուն, ով կրակեց Տափերականի Տիգրանին, ով մի գլուխ հասակով բարձր էր 2008 թվ.` Միասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանցից»,-նշեց Ալավերդյանը (խոսքը վերաբերվում է մարտի 1-ին զոհված տղաներից մեկին):

 Ալավերդյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ խնդրեց չտեսնել ոչ հերոս, ոչ առաջնորդ, ոչ էլ հրեշտակ, և ոչ էլ մնացած առաջնորդների մեջ, որոնք կգան Րաֆֆիից և մյուսներից հետո: