«Առավոտ» օրաթերթը այսօրվա իր համարում գրել է. «Գավառում գտնվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աձրևոտ օրերին նիստերի դահլիճում մարդիկ պետք է անձրևանոցով նստեն։ Այս շենքի տանիքն այնքան մաշված է, որ անձրևաջրերը ներս են լցվում, իսկ դահլիճում գոյացած «լճակները» ստիպված «փալաս-փուլուսով» են չորացնում։ Այս դատարանում նույնիսկ «այլընտրանքային» զուգարան կա, բայց ոչ 21-րդ դարին հարիր, այն գյուղի փոսով զուգարաններից է։ Եթե անգամ այս զուգարանը նախորդ դարից է մնացել, և դատավորներն ու կարգադրիչները դրանից չեն օգտվում, ապա սովորական քաղաքացիները, հիմնական զուգարանը կողպած լինելու պատճառով, բնական կարիքները հոգում են փոսով զուգարանում»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: