ՀՀ նախագահի պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Կարեն Նազարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Հիշեցնենք՝ Կարեն Նազարյանը եղել է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ևլիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):