Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններով դիմել է Անի Քոչարին.
«Չի կարելի ֆոտոշոփով մարդուն գեշացնել ու ներկայացնել որպես հին նկար։ Մեղք ես, գնա հոգեբուժարան….»:
Խոսքը վերաբերում է esem.am -ի «Տարիների՞, թե՞ ֆոտոշոփի ազդեցությունը հայտնիների արտաքինի վրա :) » խորագիրը կրող հրապարակման, որում ընդգրկված էր նաեւ Անահիտ Սիմոնյանը:
LoveYou.am-ը կապ հաստատեց Անի Քոչարի հետ, ով այժմ ինչ-ինչ պատճառներով Հայաստանի Հանրապետությունում չէ, ստանալու նրա մեկնաբանությունը, Անին պատասխանեց.
«Ես որեւէ կապ չունեմ, պարզապես ծիծաղելի է: Նկարն էլ վստահաբար ֆոտոշոփ չէ», -ասաց նա:
Անիի առավել մանրամասն մեկնաբանությունը մի փոքր ուշ:
Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանն ու Անի Քոչարը դեռ նախկինում էլ տարաձայնություն են ունեցել Անի Քոչարի ամսագրի «Ինտելեկտուալ հարցաթերթիկ» խորագրի պատճառով: Անահիտ Սիմոնյանը լրացնելով այն, չէր պատասխանել, թե որ աշխարհամարտի ժամանակ է տեղի ունեցել Հայոց եղեռնը: Թեև լրացված հարցաթերթիկը տպագրվել էր ամսագրում, որոշ ժամանակ անց այն տեղ էր գտել նաև Անի Քոչարի կայքում, ինչն էլ մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, և շատ օգտատերեր քննարկման էին դրել Անահիտ Սիմոնյանի ինտելեկտը:
Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Անի Քոչարի լուսանկարը և մակագրել այն.
«Գեղեցկուհի, քեզ նույնիսկ ֆոտոշոփը չի փրկի»:



 
										
										 
										
										 
										
										 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					