Լոնդոնում ՌԴ դեսպանի տեղակալը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արատաքին քաղաքականության դեպարտամենտի տեղակալի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ` Մոսկվային վրդովվեցրել է այն, որ Կանադա այցելության ժամանակ Միավորված թագավորության արքայազն Չարլզը ՌԴ նախագահ Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։ Նա, պատասխանելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հարցին, ասել է․ «Եվ հիմա Պուտինն անում է գրեթե նույնը, ինչ Հիտլերը»։:

Աղբյուրը փոխանցում է, որ երկու դիվանագետները ոչ թե վիրավորանքից են խոսել, այլ սկսել են բանավիճել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: