«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում գրել է. «Չե՞ք պատրաստվում, վարչապետների ակումբին զուգահեռ, նախահարձակ գտնվել և ստեղծել նաև նախագահների ակումբ՝ հարցրինք վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Դուք խորհուրդ կտա՞ք նախահարձակ լինել»: Անշուշտ՝ հորդորեցինք նրան:
Մի պահ մտածելուց հետո Հ. Աբրահամյանն ասաց. «Կարելի՞ է Ձեզ հետ չհամաձայնել»: Ինչո՞ւ, հեռավոր ակնարկնե՞ր եք տեսնում ասվածի մեջ: «Ո՛չ, ես հարմար եմ գտնում միայն վարչապետների ակումբի ստեղծումը»,- հավաստեց վարչապետ Աբրահամյանը»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: