«Առավոտ»-ը գրում է. «Հայաստանը մայիսի 29-ին կարող է միանալ Բելառուսին, Ղազախստանին և Ռուսաստանին՝ ստորագրելով Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորման փաստաթուղթը: Սակայն վերջերս սկսել են համառ տեղեկություններ շրջանառվել այն մասին, թե Հայաստանի անդամակցության գործընթացը ձգձգվում է ՄՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված անհամաձայնության պատճառով, Հայաստանը չի կարողանա միանալ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին, և որ ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև մաքսային անցակետ է տեղակայվելու: Ռուսական շրջանակներից այս թեմաների քննարկումը, կարծես, բավական հետևողական է սկսվել իրականացվել, ինչը, թերևս, վկայում է այն մասին, որ Հայաստանին` ՄՄ-ի անդամակցության ճանապարհին բարդություններ են սպասվում և Մոսկվան ամենևին էլ մտադիր չէ արհամարհել Բաքվի շահերը` ԼՂ-ի հարցում:

Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Սերգեյ Մարկովը 1in.am-ին տված հարցազրույցում ուշագրավ կարծիք է հայտնել այս առիթով. «ՌԴ-ն այսօր չի կարող Հայաստանին միացնել Մաքսային միությանը ԼՂ-ի հետ միասին, որովհետև ՌԴ-ն նախատեսում է ՄՄ-ի կազմում ընդգրկել Ադրբեջանին ևս: Իսկ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին ԼՂ-ի հետ միասին կնշանակեր ճանաչել ԼՂ-ն Հայաստանի կազմում: Ուստի, ես կարծում եմ, որ այստեղ ՌԴ-ի դիրքորոշումը բավական հստակ է՝ ՄՄ-ին անդամակցելու է միայն Հայաստանը… Ես ենթադրում եմ, որ ՀՀ ղեկավարությունը, սկսելով ՄՄ անդամակցության գործընթացը, փոքր-ինչ շտապել է, քանի որ ՀՀ ղեկավարությունը դեռ չի կայացրել միանշանակ որոշում»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: