Ամերիկացի աստղերն ու հայտնի անձիք կոչ են անում ազատ արձակել ապրիլի 15-ին Նիգերիայում առևանգված 300 աշակերտուհիներին: Սոցիալական ցանցերում հայտնվել են աստղերի լուսանկարները, որոնցում նրանք ձեռքներին պահում են պաստառներ՝ «Վերադարձրեք մեր աղջիկներին» (Bring Back Our Girls) մակագրությամբ: Այս ֆլեշմոբին մասնակցել են ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, Ռանետա Լիտվինովան, Իրինա Շեյքը, Էմմա Ուոթսոնը և այլք:
Միշել Օբամա, ԱՄՆ առաջին տիկին
Կարա Դելվին
Էմմա Ուոթսոն