Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսիի» հետ բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերի վերաբերյալ, գրում է «Daily Mail»-ը։
Պաշտպանի տեղափոխության մասին պաշտոնական տեղեկությունը սպասվում է առաջիկա երկու օրերի ընթացքում։
«ՊՍԺ»-ն 27-ամյա Լուիսի համար կվճարի 60 մլն եվրո, որը ռեկորդային գումար է պաշտպանությունում խաղացող ֆուտբոլիստի համար։
Տրվող գումարի մեծության շնորհիվ Ֆրանսիայի չեմպիոնը ցանկանում է շրջանցել «Բարսելոնին» և «Բավարիային» որոնք նույնպես ցանկանում էին տեսնել Դավիդ Լուիսին իրնց շարքերում։