ԱԺ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հերքում է, որ Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկմանը, ինքը և մի խումբ պատգամավորներ՝ այդ թվում հանրապետական Առաքել Մովսիսյանը, եղել են ոչ սթափ վիճակում:
«Սուտ են ասում, ու մենք ոչ մի լրագրողի էլ չեն վիրավորել»,- Tert.am-ին ասել է Արայիկ Գրիգորյանը:
«Մեզ հանգիստ թողեք, խոսում ենք»,- իր հերթին ասաց Առաքել Մովսիսյանը: