Հանրապետության տարածքում մայիսի 24-28-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, որի տվյալներով՝ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: